top of page
320738522_647167580522716_5345268794640865364_n.jpg

Բարև

Ես վիդեոգրաֆ Հարություն Գևորգյանն եմ:

Ծնվել եմ 1992 թվականին Հայաստանի Գյումրի քաղաքում՝ երաժիշտների ընտանիքում:

2010 թվականից բնակվում եմ Ստամբուլում։ Ամուսնացած եմ ունեմ  մեկ դուստր։

 

Տեսախցիկի հանդեպ հետաքրքրությունս սկսվել է 13 տարեկանում, երբ Հայաստանում սովորում էի Ժան և Ալբերտ Պողոսյանների անվան արվեստի քոլեջի թատերական բաժնում: Այդ տարիների կրթությունը մեծապես նպաստց իմ՝ գեղարվեստական ու գեղագիտական կարողությունների ձեռքբերմանը։

 

​2013 թվականից կատարում էի տեսանկարահանման սիրողական աշխատանքներ։ Քայլ առ քայլ ձեռք բերելով մեծ փորձ՝ հմտացա և սկսեցի էլ ավելի տարվել իմ մասնագիտությամբ։ ի վերջո  որոշում առա մտնել արհեստավարժ դաշտ:

 

Նախընտրում եմ նկարահանել կինոմատոգրաֆիայի վավերագրական ոճով։

 

2017 թվականից մինչ օրս Harutyun Gevorgyan Videography  ընկերության անվամբ աշխատում   եմ հարսանյաց, մկրտության, երաժշտական ​​տեսահոլովակների, գովազդային և ճանաչողական ֆիլմերի ստեղծման ոլորտներում:

 

2022 թվականին որպես օպերատորի օգնական մասնակցել եմ աշխարահռչակ դերասան և երաժիշտ Կև Օրկյանի մասնակցությամբ ավստրալաբնակ  ռեժիսոր  Անդի Սայմոնի  « Aararat Uncovered » գեղարվեստական վավերագրական ֆիլմի ստեղծմանը։

 

ինձ համար մեծ ուրախություն է նոր ընկերներ ձեռք բերելը և հետաքրքիր պատմությունների ականատես լինելն ու վավերագրելը։

 

Անհամբեր սպասում եմ մեր համագործակցությանը:

Հարգանքով..

bottom of page